Փարիզում հայազգի տղամարդը փորձել է վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց. ֆրանսիական ԶԼՄ-ներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով Փարիզում փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ տղամարդն ազգությամբ հայ է:
BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ասել է, որ այդպիսով ցանկացել է վրեժ լուծել Փարիզում իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների համար:
Le Parisien-ը գրում է, որ տղամարդը հարձակման ժամանակ ալկոհոլի կամ դեղամիջոցների ազդեցության տակ չի եղել:
Անունուն աղբյուրը Le Parisien-ին հայտնել է, որ ձերբակալման պահին տղամարդը շատ ոգևորված է եղել ու ասել է, որ չի սիրում ջիհադիստներին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



