Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անորակ երգիչները քանակային առավելություն ունեն կայացած երգիչների նկատմամբ». Աննա Խաչատրյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է երգչուհի Աննա Խաչատրյանը:


-Աննա, նախ ուզում եմ հետաքրքրվել՝ առաջիկայում Ձեր երկրպագուներին նորություններ սպասվո՞ւմ են, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանք չեք ներկայացրել:


-  Այո, շուտով կլինի նոր տեսահոլովակ, բայց ժամկետներ կխուսափեմ նշել: Հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ, հավանաբար նկարահանումները շուտով կսկսվեն: Ամեն ինչ անում եմ՝ գեղեցիկ աշխատանք ստանալու համար, երգը շատ լավն է, որը, հուսամ, կսիրվի հանդիսատեսի կողմից:


-Ձեր պարագայում որքան էլ երկար լինեն էկրանային դադարները, միեւնույն է, չեք մոռացվում: Ինչո՞վ եք պայմանավորում Ձեր այդ հաջողությունը:


-   Ընդհանուր առմամբ չգիտեմ այս հարցի պատասխանը, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում այդ առումով: Այո, տեսահոլովակներ ուշ-ուշ եմ նկարահանում, բայց ասպարեզում ժամանակ առ ժամանակ երեւում եմ եւ գուցե դա էլ նշանակութուն ունի: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրում են ու չեն մոռանում՝ անկախ նոր աշխատանքների քանակից:


-Աննա, շատերը կարծում են, թե տեսահոլովակները արտիստի համար պարտադիր են, ոմանք էլ՝ հակադրվում են՝ բերելով համաշխարահային օրինակներ: Հետաքրքիր է՝ այս առումով ի՞նչ կարծիք ունեք:


-   Սա դժվար հարց է, որովհետեւ կան արտիստներ, որոնց պարագայում դա պարտադիր է, կան արտիստներ էլ, որոնց համար տեսահոլովակի առկայությունը ոչինչ չի փոխում: Կոնկրետ ես նոր աշխատանք եմ ներկայացնում, երբ գտնում եմ ինձ համար ինչ-որ իմաստով, արժեքավոր երաժշտական նյութ, որը 15 րոպե անց չի մոռացվի: Օրինակ՝ «Բաղմանչի» տեսահոլովակը ներկայացրել եմ երկու տարի առաջ, բայց առ այսօր այն հանդիսատեսն ինձ հետ երգում է:


-Կարծիքները երկու մասի են բաժնված նաեւ տեսահոլովակի բյուջեի հետ կապված: Ոմանք պնդում են, որ լավ գաղափարը կարելի է իրականացնել անգամ հեռախոսով նկարելով, ոմանք էլ հակադարձում են, թե որակյալ տեսահոլովակի համար մեծ բյուջե է հարկավոր: Դուք այս կարծիքների, ո՞ր հատվածին եք սատարում:


-   Իհարկե, եթե ունես մեծ բյուջե, կարող ես շատ ավելի գունեղ ու մասշտաբային տեսահոլովակ նկարահանել: Բյուջեն հեշտացնում է գործդ, բայց նաեւ պակաս կարեւոր չէ լավ գաղափարը, որովհետեւ, եթե երգը լավն է, իսկ տեսահոլովակը՝ վատը, ապա երգը հաստատ տուժում է: Հարկավոր է գտնել ոսկե միջինը:


-Աննա, ուզում եմ լսել հայկական երգարվեստի այսօրվա պատկերի վերաբերյալ Ձեր կարծիքը:


-    Այսօր մեր երգարվեստում նորաթուխ երգիչներն այնքան շատ են, որ ես, լինելով գործող երգչուհի, իրենց ուղիղ կեսին չեմ ճանաչում: Թող ինձ ներեն նրանք, բայց անորակությունը, անճաշակությունն ու աղբը այնքան շատ է, որ որակյալ երեխեքն անգամ կորում են նրանց մեջ: Ոմանց բախտը բերում է եւ ինչ-որ բաների հաշվին առանձնանում են այդ ամենից, բայց ոմանց բախտն էլ ուղղակի չի բերում: Վատ ֆոնը այնքան մեծ է, որ մարդիկ չեն էլ ուզում փնտրեն ու լավը տեսնեն:


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի