ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգի ապահովման համար 38.8 միլիարդ դրամ է ծախսել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը 2016թ. 16 ծրագրերի իրականացման համար 63.8 միլիարդ դրամ է ծախսել: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
«Հիմնական ծախսը հասարակական կարգի պահպանության ապահովման ծրագրով է եղել: Այդ ուղղությամբ ոստիկանությունը ծախսել է 38.8 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջանջուղազյանը:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նաև Ազգային անվտանգության ծառայության կատարած ծախսերը 2016թ. ընթացքում: Նա հայտնեց, որ ԱԱԾ-ն 5 ծրագրերի իրականացման համար ծախսել է 20.5 միլիարդ դրամ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



