Ռուբեն Թոփչյանը վերընտրվել է ՈԱԱԿ տնօրենի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուբեն Թոփչյանը վերընտրվել է«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Միաձայն քվեարկությամբ նման որոշում է կայացրել ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը մրցույթ էր հայտարարել տնօրենի թափուր պաշտոնի համար։ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհուրդը, դիտարկելով առաջադրված մասնագետների թեկնածությունը, ընտրել է Հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանին։
Պարոն Թոփչյանը ֆիզ․ մաթ գիտությունների թեկնածու է, ունի 39 տարվա գիտամանկավարժական փորձ։ Նա ՈԱԱԿ տնօրենն է 2008-ից։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



