Թինա Քեյի պատասխանն՝ ամուսնացած և չորս երեխաներ ունեցող տղամարդուց որդի ունենալու լուրերի մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, ակրոբատուհի Թինա Քեյն, ով ընդամենը վերջերս է որդի ունեցել, հայտնվել է նոր ասեկոսեների կենտրոնում: Ըստ տարածված լուրերի՝ նա որդի է պարգեւել ոչ թե իր ամուսնուն, ինչպես ինքն է նշում, այլ մեկ այլ ամուսնացած տղամարդու, ով 4 երեխաների հայր է: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Թինա Քեյն ընտանիք քանդելուց հետո տեղափոխվել է Մոսկվա:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Թինայի հետ, ով նշեց.
«Պարզապես ապշած եմ, թե մարդկանց երեւակայությունը եւ պարապությունը որտեղ կարող է հասնել: Տարիներ առաջ, երբ ես նոր էի ամուսնացել ու արդեն աղջկաս էի սպասում, ասեկոսեներ եղան, թե ամուսինս բաժանված է եւ երկու երեխա ունի, փաստորեն տարիներ անց այդ մարդկանց երեւակայությունը հասավ նրան, ով մտածում են, որ ամուսինս չորս երեխա է ունեցել: Ուրեմն բոլորին հայտնում եմ, որ ես ու ամուսինս մինչեւ 2010թ-ն երբեւէ ամուսնացած չենք եղել եւ երեխաներ չենք ունեցել, 2010-ին մենք ամուսնացել ենք եւ չենք ամուսնալուծվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



