Չինացի փրկարարները պարզել են խորտակված զբոսանավի վրա եղած մարդկանց թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» ջերմանավի վրա աղետի պահին եղել է 454 մարդ, այլ ոչ թե 456, ինչպես ավելի վաղ հայտնել էին։
Տախտակամածի վրա եղել է 403 ուղեւոր, անձնակազմի 46 անդամ եւ 5 գիդ։ Նավաբեկությունից զոհվել է 12 մարդ եւ ոչ թե 14, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով South China Morning Post պարբերականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փրկարարները հայտնաբերել են բոլոր 442 զոհված ուղեւորների մարմինները։
Հիշեցնենք, որ Նանկինից Չունցին ուղեւորվող «Արեւելքի աստղ» զբոսանավը խորտակվել էր հունիսի 1-ին։



