Գերմանացի օրենսդիրները չեղարկել են Իսրայելից անօդաչու սաքրեր վարձակալելու գործարքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանացի օրենսդիրները կասեցրել են Իսրայելից անօդաչու թռչող սարքերի վարձակալության մասին գործարքը:
Ինչպես տեղեկացնում է haaretz.com-ը` հղում անելով գերմանական աղբյուրին, գործարքին դեմ արտահայտվել Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավորները` տեղեկանալով, որ անօդաչուները կարող են զենք տեղափոխել:
Խոսքն իսրայելական արտադրության Heron TP հեռակառավարվող անօդաչու սարքերի մասին է, որը ձեռք բերելու գործարքը չեղարկվել է Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովում: Գործարքի արժեքը գնահատվում էր 580 մլն եվրո` 3-5 հեռակառավարվող անօդաչուներ վարձակալելու համար:
Իսրայելական կողմը դեռևս հույս ունի, որ գործարքը կկայանա` չնայած գերմանացի օրենսդիրների որոշմանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



