Թրամփը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միանալ Փհենյանի դեմ պատժամիջոցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն տարածաշրջանային մյուս տերություններին ու բոլոր պատասխանատու պետություններին կոչ է անում միանալ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը նշել է, որ «ԱՄՆ-ն միշտ կպաշտպանի իրեն ու իր գործընկերներին»։
«Մենք սերտ աշխատում ենք Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու մյուս գործընկերների հետ՝ մի շարք դիվանագիտական, տնտեսական, նաեւ անվտանգության ոլորտի միջոցառումների վրա, որպեսզի մեր դաշնակիցներին ու մեր քաղաքացիներին պաշտպանենք Հյուսիսային Կորեայից»,- հավելել է նա։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



