Կոնֆեդերացիաների փակման արարողությանը կմասնակցել Ցիսկարիձեն, Ռոնալդոն և Գագարինան
ՍՊՈՐՏՌուսաստանի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում կայանալի Կոնֆեդերացիաների գավաթ-2017-ի եզրափակիչ հանդիպմանն ընդառաջ, որին մասնակցելու են Գերմանիայի և Չիլիի հավաքականները, տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, եզրափակիչ արարողությանոու ծրագրի բեմադրիչն ու պրոսյուսերը լինելու է Ֆելիքս Միխայլովը: Միջոցառմանըկմասնակցեն Ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր Նիկոլայ Ցիսկարիձեն, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթ-1997-ի հաղթող, աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն:
Միջոցառման հիմքում ընկած է դիմակահանդեսային շքերթի սկզբունքը, երբ մի գործողություն փոխարինում է մյուսին` պարեր, երգ ու երաժշտություն:
Միջոցառման փակումը կազդարարի Պոլինա Գագարինան` կատարելով մրցաշարի մասնակիցներին նվիրված երգը, որի հեղինակը DJ Smash-ն է: Միջոցառումը մեկնարկելու է հուլիսի 2-ին` 19:15-ին: