Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով 1 մարդ մահացել է, հազարավորները մնացել են առանց էլեկտրականության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղացող ուժեղ արևադարձային անձրևը որոշակի ավերածությունների է հանգեցրել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կայծակի հարվածից մեկ մարդ է մահացել, բուժօգնության է դիմել մեկ տուժող: Շրջանի բնակիչները հայտնում են մեծ թվով հեղեղումների մասին: Վատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 40 ավիաչվերթ է հետաձգվել, շուրջ 4500 մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Եղանակի տեսության կենտրոնը նախօրեին հաղորդել էր Մոսկվային մոտեցող հորդառատ անձրևի մասին, որը կարող է ավելի քան կեսդարյա վաղեմության ռեկորդներ սահմանել մի քանի ցուցանիշներով: ՌԴ ԱԻՆ- տվյալներով ուժեղ քամին, կայծակն ու անձրևը կպահպանվեն մինչև շաբաթ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



