ԻՊ-ի գրոհայինները ամբողջությամբ դուրս են մղվել Հալեպ նահանգից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպ նահանգն ամբողջովին մաքրվել է «Իսլամական պետություն» աաբեկչական խմբավորման գրոհայիններից, որոնք դուրս են մղվել վերջին գյուղերից, որտեղ վերահսկողություն են սահմանել կառավարական ուժերը: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` վկայակոչելով դիտորդական կենտրոնին:
«ԻՊ-ը դուրս է մղվել 17 քաղաքից ու գյուղից, և այժմ Հալեպի ողջ տարածքն ազատագրված է 4 տարվա դիմակայությունից հետո», - հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը:
Վերջինիս խոսքով` կառավարական ուժերը հինգշաբթի գիշերը վերահսկողություն են հաստատել Հալեպի շուրջը գտնվող մայրուղին, որը միացնում է Համա և Ռաքքա նահանգները` ստիպելով ԻՊ-ի գրոհայիններին փախչել տարածաշրջանից:
Սիրիական ռազմական աղբյուրը հաստատել է իսլամիստների հեռացումը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



