Պատգամավորի որդու պաշտոնն իջեցրել են, բայց տխրելու ժամանակ չի լինի, լավ առիթ կա. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ:
Այժմ էլ այդ պաշտոնից տեղափոխել են միջին եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն եւ նշանակել բանկերի բաժնի պետի տեղակալ:
Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնության առաջարկ էր արել, եւ նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



