Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը
ՖՈՏՈPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում միջոց, որը կօգնի նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը.
«Սնվելուց հետո կարճ զբոսանքը օգնում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը», - հայտնում է The Daily Telegraph-ը:
Հետազոտողները ուսումնասիրություն են իրականացրել, որի նպատակն էր պարզել, թե արդյո՞ք հիմնական սնունդն ընդունելուց հետո 10 րոպեանոց զբոսանքը նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը, թե՝ ոչ:

Ուսումնասիրությունը, որի մեջ ներգրավվել են 41 մեծահասակներ, պարզել է, որ հիմնական ճաշից հետո կարճ զբոսանքը ավելի օգտակար է, քան օրվա մնացած ժամերին 30 րոպեանոց զբոսանքը:
Ամենամեծ արդյունքը երևում էր այն բանից հետո,երբ երեկոյան ճաշի ժամանակ մեծ քանակությամբ ածխաջրածին եք սպառում:

Հետազոտողները չեն բացատրել, թե ինչու է սնունդ ընդունելուց հետո զբոսանքը ավելի արդյունավետ կերպով իջեցում արյան մեջ գլյուկոզի քանակը, քան ինսուլինի ներարկումները: Սակայն, նրանք հավաստիացնում են, որ ամեն ճաշից հետո կարճ զբոսանքը կարող է նվազեցնել ինսուլինի ներարկումների անհրաժեշտությունը, որոնք կարող են օգնել մարդկանց ավելի լավ կառավարել իրենց քաշը:

Հետազոտողներն ասում են, որ ընթացիկ ֆիզիկական ակտիվության գրաֆիկը պետք է փոխվի, որպեսզի իր մեջ ընդգրկի ուտելուց հետո կարճաժամկետ զբոսանքը, հատկապես ճաշատեսակների մեջ մեծ քանակությամբ ածխաջրածինների առկայության դեպքում, ինչպիսիք են հացը, բրինձը, կարտոֆիլը եւ մակարոնեղենը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



