Քաշմիրում բողոքի ցույցերի ու բախումների ընթացքում կին է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում բողոքի ցույցերի ու բախումների հետևանքով կին է սպանվել,եւս մի քանի մարդ վիրավորում է ստացել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարական ուժերը ապստամբների դեմ գործողություն են սկսել այդ վիճելի տարածաշրջանում։
Ոստիկանությունը պնդում է, որ հնդկական զորքերը շաբաթ հայտնվել են զինյալների կրակի տակ։ Կարճ փոխհրաձգությունից հետո զինյալներն ապաստան են գտել տանը, որտեղ խաղաղ բնակիչերը ծուղակում են հայտնվել։ Նա ասում է, որ կինը սպանվել է խաչաձև հրաձգության ժամանակ։
Հարյուրավոր քաղաքացիներ են փողոցներ դուրս եկել ՝ ապստամբներին աջակցելու, պահանջելով դադարեցնել տարածաշրջանի վրա Հնդկաստանի տիրապետությունը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



