Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր ծնվել է արքայադուստր Դիանան. Լեդի Դիի մասին 10 ամենահետաքրքիր փաստերը

ԼԱՅՖ

56 տարի առաջ հենց այս օրը՝ հուլիսի 1-ին, ծնվել է Ուելսի արքայադուստր Դիանան: 1981- 1996 թթ. նա եղել է արքայազն Չարլզի կինը: Նրան հաճախ անվանում էին նաեւ Լեդի Դի:

Դիանայի եւ Չարլզի ամուսնությունից ծնվել են արքայազներ Ուիլյամն ու Հարին:

Դիանան պատմության մեջ հայտնի ամենաազդեցիկ կանանցից էր: Նրա մահից արդեն 20 տարի է անցել, սակայն թե Բրիտանիայի, թե աշխարհի բնակչությունը մինչ օրս հիշում են նրան:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում արքայադուստր Դիանայի մասին մի քանի հետաքրքիր փաստ, որոնք քչերին են հայտնի:

Մինչեւ 9 տարեկանը Դիանան կրթություն է ստացել տանը: Այդ ժամանակ դա ընդունված բան էր: 12 տարեկանում նա տեղափոխվում է West Heath միջնակարգ դպրոց:

Դպրոսն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում՝ որպես դայակ: Ավելի ուշ Դիանան աշխատանք է գտել Young England School դպրոցում:

Նրա երազանքն էր դառնալ բալետի պարուհի, սակայն բարձր հասակի պատճառով նա թողեց պարը: Սերը բալետի հանդեպ այնքան ուժեղ էր, որ մինչ իր կյանքի ավարտը Դիանան աջակցում էր Անգլիայի ազգային բալետին:

Սկզբում Արքայազն Չարլզը հանդիպում էր Դիանայի քրոջ՝ Լեդի Սառա Սփենսերի հետ: Արքայազնն ու Դիանան հանդիպել են ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ, երբ արքայադուստրն ընդամենը 16 տարեկան էր:

19 տարեկանում նա նշանվում է Չարլզի հետ, մեկ տարի անց նրանք ամուսնանում են:

Չնայած արքայական ընտանիքի անդամների ամուսնական մատանիները հատուկ պատրաստվում են նրանց պատվերով՝Դիանան իր մատանին ընտրել է Garrard զարդերի բրենդի կատալոգից: Այն սպիտակ ոսկուց էր՝ զարդարված շքեղ ադամանդներով: Այժմ մատանին կրում է Քեյթ Միդլթոնը:

Նրա հարսանեկան զգեստի փեշն ամենաերկարն էր արքայական հարսանիքների պատմության մեջ. այն 7 մետր էր: Ասեղնագործված զգեստը պատրաստված էր մոտ 10 000 մարգարիտներից: Մինչ հարսանիքը, Դիանան մի քանի անգամ փորձ է արել քայլել այդ զգեստով:

Նա գերադասել է շրջանցել հարսանեկան արարողության այն ավանդական մասը, երբ պետք է ասեր «հնազանդ եմ»:  Քեյթ Միդլթոնն, ի դեպ, եւս հետեւել է նրա օրինակին:

Նրա սիրելի երանգը վարդագույնն էր: Նրան հաճախ կարելի է տեսնել հենց այդ գույնի զգեստներով:

Դիանան մահացել է 1997 թ-ին՝ 36 տարկան հասակում՝ դառնալով ավտովթարի զոհ: Վթարը տեղի է ունեցել Փարիզում: Նրա հուղարկավորության արարողությունը ուղիղ եթերով ցուցադրվել է հեռուտատեսությամբ: 

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան