Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների 2018 թվականի առաջնությանը
ՍՊՈՐՏՀաջորդ տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կստեղծի կանանց մեծահասակների հավաքական, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
«Տարիքային տարբեր խմբեր ստեղծվում են, որպեսզի ունենանք մեծահասակների կանանց հավաքական: Եվ արդեն հաջորդ տարի մենք կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը, որ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թեպետ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մեջ բասկետբոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հավաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կհրավիրվեն Հայաստանի թիմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2016 թվականի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: