Ինչպե՞ս թխել նուրբ, փխրուն, անհավանական համեղ թխվածքաբլիթ՝ ընդամենը 3 բաղադրիչներով
ԼԱՅՖPast.am-ը ներկայացնում է իդեալական բաղադրատոմս, որը կօգնի Ձեզ տնային պայմաններում արագ և առանց որևէ խնդիրների թխել շատ համեղ թխվածքաբլիթներ:
Անհրաժեշտ մթերքները.
1. Ալյուր – 250գ
2. Շաքարավազ – 150գ
3. Կարագ – 170գ
1. Հարիչով խառնել փափուկ կարագը 100 գրամ շաքարավազի հետ:
2. Զանգվածին ավելացնել ալյուրը, տրորել խմորը և դարձնել մանր փշրանք:
3. Հունցել խմորը:
4. Խմորին տալ երշիկի տեսք:
5. Սեղանին փռել մագաղաթաթուղթ և վրան ցանել 50 գրամ շաքարավազ: Թավալել խմորը շաքարավազի մեջ:
6. Փաթաթել խմորը սննդային թաղանթի մեջ և դնել սառնարանում 30 րոպե:
7. Երշիկանման խմորը կտրատել 1 սմ հաստության կտորների և շարել տապակի վրա:
8. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 20 րոպե:



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



