Ավտովթար՝ Իջևան-Կայան ճանապարհին. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 15-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Կայան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ Իջևան-Ազատամուտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Վոլցվագեն» մակնիշի 34 ML 728 պ/հ (վարորդ Գ.Մ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:
Հրշեջ-փրկարարները վարորդ' Գ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



