ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելությունների բյուջեն կրճատում է 600 մլն դոլարով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է նոր ֆինանսական տարում խաղաղապահ գործողություններին հատկացվելիք բյուջեն, որն սկսվում է հուլիսի 1-ից:
BBC-ի հաղորդմամբ` փաստաթղթում նշվում է, որ ողջ աշխարհում 14 առաքելության իրագործման համար 7.3 մլրդ դոլար կծախսվի, ինչը շուրջ 600 մլն դոլարով ավելի քիչ է, քան նախորդ բյուջեով հատկացված միջոցները:
ԱՄՆ-ն, որը հանդիսանում է ՄԱԿ-ի հիմնական դոնորը, ողջունել է ծախսերի կրճատումը, սակայն հայտարարել է, որ առավել լուրջ խնայողության հույս ուներ:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկանացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը` ՄԱԿ-ը ձգտելու է, որ հակամարտության գոտիներում խաղաղության պահպանման առաջադրանքները կատարվեն հարկ եղած չափով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



