Իսլամիստ գրոհայինների պատճառով շուրջ 400 000 բնակիչ տեղահանվել է Ֆիլիպինների Մարավի քաղաքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամիստ գրոհայինները գրավել են Ֆիլիպինների հարավում գտնվող Մարավի քաղաքը` ստիպելով շուրջ 400 000 բնակիչների հեռանալ իրենց տներից:
Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը` մեջբերելով երկրի իշխանություններին, որոնք նախազգուշացնում են փախստականների շրջանում հիվանդության տարածման և հոգեբանական վնասի մասին:
Մարավին, որը համարվում է մեծամասամբ քրիստոնյա բնակչություն ունեցող ֆիլիպինների մահմեդական մայրաքաղաքը, վերածվել է ուրվական քաղաքի, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդները սկսեցին գրոհել քաղաքը մայիսի 23-ին:
Ավելի քան մեկ ամիս շարունակ կառավարությունը կործանիչներ է տեղակայել քաղաքի մոտակայքում` հարվածներ հասցնելով գրոհայինների զինապատ մեքենաների ու դիրքերի ուղղությամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



