Դորտմունդ. Հայ ըմբիշները նվաճեցին երկու մեդալ
ՍՊՈՐՏԴորտմունդում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանը նվաճել է երկու բրոնզե մեդալ:
60 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 2:0 հաշվով հաղթել է ռումինացի Թեոդոր Հորատաուին:
74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալը նվաճել է՝ 7:4 հաշվով առավելության հասնելով բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ:
50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:10 հաշվով պարտվել է թուրք Ջեմալ Մութլուին:
96 կգ քաշային կարգում Արթուր Մխոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդես գալու համար սփոփիչ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվել է շվեյցարացի Դամին ֆոն Յուվին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



