ՌԴ Նովգորոդի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել անձրևների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի նահանգապետի ժամանավոր պաշտոնակատար Անդրեյ Նիկիտինը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել շրջանում հորդառատ անձրևների պատճառով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, շրջանի իշխանությունները պարզաբանել են, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքները վերացնելու համար: Անոմալ եղանակային պայմանների հետևանքով փողոցներն են քանդվել ու շենքեր են հեղեղվել:
Նշվում է, որ մեկ օրում շրջանում ավելի քան 40 մմ տեղումներ են գրանցվել, որը հավասար է տեղումների կես ամսվա նորմային հուլիս ամսվա համար: Շուրջ 1000 մարդ մեկուսացման մեջ է հայտնվել անձրևների պատճառով:
Ներկա պահին վերացվում են անձրևների հետևանքները, բնակիչներին տարհանում են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



