Դավիթ Յուրչենկո. Ցանկանում եմ, կարող եմ ու ամեն ինչ կանեմ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու համար
ՍՊՈՐՏՌուսական «Տոսնոյի» նորեկ, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Football-spb.ru-ին տված հարցազրույցում խոսել է իր նոր ակումբի մասին և պատասխանել մի շարք հարցերի:
«Ակինֆեևին գիտեմ պատանեկան տարիքից: Նա հոգեբանական առումով բավականին պինդ տղա է: Նա հասկանում է, թե ինչ է ուզում: Իհարկե, նա լսում է քննադատությունները, սակայն դժվար թե դա նրան խանգարի:
Իմ հետ կապված իրավիճակը շատ լավ տեսնում եք՝ ցանկանում եմ, կարող եմ ու ամեն ինչ կանեմ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու համար»,- ասել է Յուրչենկոն:
Հիշեցնենք, որ Յուրչենկոն ընդունել էր Հայաստանի ընտրանու կազմում հանդես գալու առաջարկը, սակայն վերջնական որոշում չէր կայացրել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



