Խոլերայի համաճարակի զոհերի թիվը Եմենում հասել է 1500-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենում խոլերայի համաճարակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1500-ի: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Եմենում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչին:
ԱՀԿ-ի տվյալներով` ներկա պահին խոլերայով հիվանդ անձանց թիվը կարող է կազմել մինչև 246 000: Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին երկու ամսում վարակով հիվանդացածների թիվը մեծացել է տասնյակ անգամ` ավելի վաղ գրանցված տվյալների համեմատ:
Խոլերայի համաճարակի բռնկումը Եմենում գրանցվել է ապրիլի 27-ին: ԶԼՄ-ների փոխանցմամբ` համաճարակը տարածվում է մարտական գործողությունների ֆոնին:
Զինված հակամարտությունը Եմենում շարունակվում է 2014 թվականից ի վեր և ավելի քան 10 000 խաղաղ բնակչի կյանք է խլել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



