ԱՄՆ-ի ոստիկանությունը տարեսկզբից ի վեր շուրջ 500 մարդու է կրակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի ոստիկանները շուրջ 500 մարդու են կրակել 2017-ի առաջին վեց ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով` ընդհանուր առմամբ, ոստիկանության աշխատակիցները 492 մարդու են սպանել, որը հավասար է անցյալ և նախանցյալ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
Ինչպես նշվում է, ոստիկանության կողմից խոցված անզեն քաղաքացիների թիվն այս ժամանակահատվածում նվազել է: Այնուամենայնիվ, կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ ոստիկանների կողմից սպանված քաղաքացիների թիվը կգերազանցի 1000-ը:
Ամենից հաճախ ամերիկացի ոստիկանների զոհն են դառնում զինված սպիտակամորթ տղամարդիկ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



