Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրհոսներին աստղերն իրադարձությունների հաջող ելք են խոստանում. Հուլիսի 2-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Օրը Խոյերին հնարավորություն է տալիս վերականգնելու հավասարակշռությունը, օրինակ՝ տարաձայնություններից հետո ընկերների հետ հաշտվելու, հարևանների, գործընկերների, մրցակիցների կամ ընտանիքի անդամների հետ հետաքրքրությունները հավասարակշռելու: Ցանկալի է խուսափել նյարդայնությունից, այլապես երկխոսությունն անկանխատեսելի հետևանք կունենա: Օրվա վերջում աճում է զգացմունքայնությունը, խոցելիությունը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս չծուլանալ և կարևոր գործն ավարտին հասցնել: Չարժե կարևոր միջոցառումները ձգել մինչ երեկո. կարող է փոխվել իրադրությունը, թուլանալ էնտուզիազմը, բացառված չէ անհրաժեշտ մարդկանց հեռացումը: Հնարավոր է յուրօրինակ արդյունք որոշ գործողություններից: Օրվա վերջում ավելի հստակ կզգաք ձեր նկատմամբ շրջապատողների վերաբերմունքը: Չի խանգարի ավելի դիվանագիտորեն տրամադրվել:

Երկվորյակ

Այս օրը Երկվորյակներին ցույց կտա ոչ միայն նվաճած հաջողությունների մակարդակը, այլև դրանց իրական արժեքը: Ամենայն հավանականությամբ, հավասարակշռությունը դրական կլինի, սակայն բացառված չէ, որ բախվեք ուժերի և միջոցների գերծախսի: Ակտիվ կենսակերպն ավելի տեղին կլինի օրվա առաջին կեսին: Օրվա վերջում չի բացառվում հոգնածությունը, կարող են իրենց մասին հիշեցնել հիվանդությունները:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս պահպանել զգոնությունը մինչ երեկո: Բացառված չէ անկանխատեսելի սցենարը, որը կստիպի իրադարձություններին  և դրանցում ձեր դերակատարությանն այլ դիտանկյունից նայել: Ստիպված կլինեք համակերպվել ստացած արդյունքներին, այդ թվում՝ սեփական գործողությունների: Հնարավոր է նյարդայնանաք, մասնակիորեն փոխեք ձեր ծրագրերը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում իրադարձությունների բուն էությունն առանձնացնել սեփական զգացմունքներից: Հակառակ դեպքում կարող եք սխալ գնահատել իրադարձությունները, չնկատել դրական փոփոխությունները, գերագնահատել որոշ գործոնների նշանակությունը և թերագնահատել մյուսների դերը: Կարևոր գործերով ավելի լավ է զբաղվել օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր է տպավորությունների գերավելցուկ:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ուժերը ներդնել ընթացիկ միջոցառման ավարտի համար: Մինչ ուշ երեկո կպահպանվի իրադարձությունների ընթացքի անկանխատեսելիությունը, ինչը ձեր և շրջապատողների մոտ կպահպանի արկածախնդրային տրամադրությունը, սակայն միջոցները, հնարավորությունները, էներգետիկ պաշարներն աստիճանաբար կնվազեն: Օրվա վերջում կուժգնանա հանգիստ կյանքի ձգտումը:

Կշեռք

Կշեռքներին օրվա ողջ ընթացքում կարող է ուղեկցել հուզմունքը, ազարտը կամ նյարդայնությունը: Աստղերը հուշում են, որ գործողությունների համար դաշտն աստիճանաբար կնեղանա: Եթե ուշացել եք այս կամ այն գործողության հարցում, ավելի լավ է չփորձել կրակը նորից բորբոքել. էներգետիկ և այլ ծախսերը, հույսերը և հաշվարկները կարող են անհամատեղելի լինել ստացած արդյունքի հետ: Երեկոն ավելի շատ հանգստություն և կայունություն կպարգևի:

Կարիճ

Սովոր պայմանների և բարձր հարմարավետության հույս Կարիճները կարող են ունենալ միայն երեկոյան: Առավոտյան կանոնները կթելադրեն մարդիկ կամ արտաքին հանգամանքները: Բացառված չէ ընթացիկ հոգսերի, առողջական վիճակի հետ կապված անհանգստությունը: Ժամանակը գերազանց անցկացնելու հավանականությունը շատ ավելի բարձր կլինի, եթե բոլոր մանր գործերը կարգավորված են, իսկ կոլեկտիվ շահերը անձնականից վեր եք դասում:

Աղեղնավոր

Աղեղնավորներին օրը թույլ կտա տեսնել իրեն փորձի կամ համարձակ քայլի արդյունքը: Նույնիսկ ոչ միանշանակ ելքի դեպքում դրական տպավորությունները կգերազանցեն բացասականներին: Եթե խոսքը վերաբերում է գլոբալ մասշտաբի գործողություններին, աստղերը կօգնեն ձեզ դառնալ դրանց վկան կամ անմիջական մասնակիցը: Մեծ հետաքրքրվածության և անհրաժեշտ լիազորությունների առկայության դեպքում կարող եք դառնալ դրանց ղեկավարը:

Այծեղջյուր

Ցերեկային ժամերն Այծեղջյուրներին հանգստություն չեն խոստանում: Նույնիսկ դրական գործընթացները կուղեկցվեն հուզմունքի պահերով: Չարժե շտապել հաշվետվության, արդյունքների ամփոփման հարցում. մինչ երեկո չեն բացառվում ոչ մեծ փոփոխությունները, որոնք կստիպեն վերանայել ծրագրերի դետալները: Կարող է անսպասելի լինել գործընկերոջ, ազգականի, ձեզ հետաքրքրող ազդեցիկ դեմքի վարքագիծը: Երեկոյան կհաջողվի ազատվել սթրեսից:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերն իրադարձությունների հաջող ելք են խոստանում: Նույնիսկ եթե տեղ է գտել արկածախնդրությունը և հնարավորությունները նվազագույն են եղել, հիմքեր ունեք նյութական կամ բարոյական պարգևատրման հույսեր ունենալու: Միաժամանակ չեն բացառվում մանր կորուստները: Հնարավոր է ձեր հաջողության գնի մեջ մտնի գերհոգնածությունը, տեխնիկական վնասը, մանր վնասվածքը: Օրվա վերջում ցանկալի է գիտակցված զիջումների գնալ:

Ձկներ

Օրվա իրադարձությունները շատ Ձկների լարվածության մեջ կպահեն: Կախված իրադարձությունների նշանակալիության մակարդակից՝ զգացմունքները կտատանվեն թեթև հետաքրքրվածությունից սուր հուզմունքի միջակայքում: Չարժե որևէ սկզբունքորեն նոր բան նախաձեռնել ցերեկային ժամերին. միայն երեկոն կհուշի իրադարձությունների իրական մասշտաբը և դրանց նկատմամբ ճիշտ արձագանքը: Որոշ դեպքերում օգնության կհասնի սրված ինտուիցիան:
 

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին