Բարսելոնան հետաքրքրված է Բոնուչիի ծառայություններով
ՍՊՈՐՏ30-ամյա ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին, «Յուվենտուսից» հեռանալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա», վստահեցնում է «Tuttosport»-ը: Վերջին ամիսների ընթացքում ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: «Յուվենտուսն» արդեն հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել իր կենտրոնական պաշտպանի հետ: Այդուհանդերձ, եթե անձամբ ֆուտբոլիստը ցանկանա հեռանալ, ապա թուրինցիները պատրաստ կլինեն բանակցություններ վարել: Հիշեցնենք` Լեոնարդոն 2010 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: Ենթադրվում է, որ 30-ամյա Բոնուչին կարող է մոտ 70 մլն եվրո գնահատվել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



