Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը վաղաժամ ազատ է արձակվել, հայտնում է Haaretz թերթը: Նա բանտը լքել է հուլիսի 2-ի առավոտյան 16,5 ամսվա բանտարկությունից հետո: Նշվում է, որ նա պետք է ամիսը երկու անգամ ոստիկանություն ներկայանա: Նա նաև պետք է նախկին կալանավորի վերականգնան կուրս անցնի: 2016 թ. փետրվարին հաղորդվում էր, որ Օլմերթը սկսել է կրել 19 ամսվա ազատազրկման պատիժը: Օլմերթը մեղավոր էր ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակելի համալիրի շինարարության ժամանակ կաշառք վերցնելու համար: Ըստ դատարանի՝ Օլմերթն իր եղբայր Յոսի Օլմերթից, որը միջնորդ է եղել նախկին վարչապետի և ձեռնարկատեր Շմուել Դահների միջև, ստացել է մոտ 143 հազար դոլար:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



