Հունաստանում գրանցվել է Եվրոպայի համար նոր ջերմաստիճանային ռեկորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում, որտեղ վերջին օրերին անոմալ շոգ եղանակ է, սահմանվել է Եվրոպայի համար նոր ջերմաստիճանային ռեկորդ:
meteo-ն հայտնում է, որ հուլիսի 1-ին Կրետեի Իրակլիոն քաղաքից ոչ հեռու գտնվող Միրես շրջանում ջերմաչափի սյունը հասել է Ցելսիուսի 45,9 աստիճանի: Բնակիչներին խորհուրդ է տրվում արեւից խուսափել, ստվերում մնալ եւ հովացվող շենքերում, ջուր շատ խմել, թեթեւ հագուստ հագնել, խուսափել արեւի տակ ֆիզիկական ծանր աշխատանքից: Իսկ Աթենքի քաղաքապետարանը մայրաքաղաքում օդորակիչներով 9 հաստատություն է բացել, որտեղ ցանկացողները կարող են շոգից պատսպարվել: Դրանք նախատեսված են առաջին հերթին բնակչության անպաշտպան խմբերի համար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



