Ողբերգական դեպք` Երևանում. տղամարդն ընկույզի ծառից վայր է ընկել ու մահացել. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ` հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, բարձրացել է ընկույզի ծառ և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



