Հորդանանի արքայազնը կրկին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը կրկին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին:
Այս մասին տեղեկացնում է BBC-ին: Ալ-Հուսեյնը նորից իր թեկնածությունն է դրել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: «Հիմա ՖԻՖԱ-ի համար կրիտիկական շրջան է, և նրան դրական փոփոխություններ են պետք: Ես վստահ եմ, որ ՖԻՖԱ-ն կկարողանա դուրս գալ այս իրավիճակից և դառնալ մի կառույց, որին կրկին կվստահեն»,-ասել է Ալ-Հուսեյնը:
ՖԻՖԱ-ի նախագահի նոր ընտրությունները կանցկացվեն 2016 թվականին փետրվարի 26-ին:



