Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան չեն դադարում ցնցել զինվորների զանգվածային թունավորման շարունակական դեպքերը, այս անգամ Էդիրնե քաղաքի զինվորական զորամասի 14 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, գրում է demokrathaber.org կայքը:
Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման արդեն 5-րդ դեպքն է:
Օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:
Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել են:
Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



