Անգլիացին մարզական վեճի պատճառով կծելով պոկել է խորթ հոր ականջի կտորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի բնակիչ Լի Քլարկը կծելով պոկել է խորթ հոր` Ալիսթեր Ուիլսոնի ականջի կտորը: Նման ոչ ստանդարտ հաշվեհարդարի պատճառը աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի ազգության վերաբերյալ վեճն էր:
Daily Mail-ը հայտնում է, որ 34-ամյա Քլարկը պնդել է, թե թենիսիստը բրիտանացի է, մինչդեռ Ուիլսոնը Մարեյին շոտլանդացի է համարել: Արդյունքում` ազգականների միջեւ վեճ է առաջացել, որի ժամանակ Քլարկը զգացել է, որ շնչել չի կարողանում: Նա որոշել է կծել խորթ հոր նախաբազուկը, սակայն կծելով պոկել է նրա ականջի կտորը: Ուիլսոնին հեսպիտալացրել են: Բժիշկները կարել են պոկված կտորը, սակայն այն չի սերտաճել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



