Ստամբուլում և Անթալիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍտամբուլում գրանցվել է վերջին 106 տարում ամենաշոգ եղանակը՝ + 37.2 ջերմաստիճան, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ստամբուլի համար արտառոց բարձր ջերմաստիճանը պայմանավորված է Իրաքից եկող տաք ջերմային հոսանքներով:
Թուքրիայի ամենախոշոր քաղաքի բնակիչները շոգը առավել ծանր են տանում հատկապես վերջին շրջանում հետզհետե նվազող կանաչ տարածքների բացակայության պատճառով:
Օդերևութաբանները, սակայն, շտապում են հանգստացնել ստամբուլցիներին՝ հաջորդ շաբաթ սպասվում է անձրև:
Միևնույն ժամանակ Անթալիայում այսօր գրանցվել է վերջին 88 տարում ամենաշոգ եղանակային ջերմաստիճանը՝ + 45,4:
Նախօրեին էլ Ուրֆա նահանգում գրանցվել էր 60 աստիճան շոգ: Ուրֆայում նման ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել էր 30 տարի առաջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



