Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է

ԼԱՅՖ

Արման շնորհակալություն Citylife.am կայքի հարցազրույցի առաջարկը չմերժելու համար: Դուք այն տաղանդավոր դերասաններից եք, ով միշտ ասելիք ունի, որն էլ  տեսանելի է Ձեր մասնակցությամբ ցուցադրվող և նկարահանված ֆիլմերից, ինչպես նաև ներկայացումներից:

Citylife.am-Արմա՛ն, դերասանական ձեր կարողության և տաղանդի շնորհիվ ֆիլմերում ևներակայացումներում  կերտած կերպարներն  այնքան տպավորիչ են, որ հանդիսատեսըերբեմն երկյուղում է՝ կարծելով, թե մարմնավորված հերոսների դերերը իրականում դուք ապրել եք: Ինչու՞մն է գաղտնիքը՝ պրոֆեսիոնալիզմի, թե ՞ հերոսների հոգեբանությունը ճիշտ ընկալելու մեջ:

Արման– Իմ գործը չի տարբերվում ցանկացած ուրիշ մասնագիտությունից։ Կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում, և կան շնորհքով մասնագետներ, որոնք ունեն ուսում ու լուրջ են վերաբերում գործին։ Իհարկե, շնորքն էլ կարող ես ամեն օր կորցնել և գտնել։ Կարևորը կերպարի հոգեբանությունը ճիշտ ընկալելն է և դրության տերը լինելը: Այսինքն՝ երբ հասկանաս ինքդ քեզ, կսկսես հասկանալ նաև ցանկացած կերպար:

Citylife.am- Կյանքում և բեմում ձեր սկզբունքները նո՞ւյնն են:

Արման–  Այո, միշտ լինել անկեղծ:

Citylife.am- Արմա՛ն, այսօր Ձեզ բացահայտելու ենք մեկ այլ տես անկյունից, հաջորդ հարցը վերաբերում է ընկերությանը:

Ասում են, եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս: Իսկ ի՞նչ է ընկերությունը Արման Նշանյանի համար:

Արման – Հավատարմություն, նվիրածություն, այն զգացմունքը, որը հասկանում են կողքիդ կանգնածներն անգամ անգիտակից կերպով։

Citylife.am- Կա՞ն մարդիկ, որոնք միշտ ձեր կողքին են, անգամ կարիերային վերելքի ժամանակ:

Արման – Կան, բայց դեպի վերելք և դեպի անդունդ քայլում ես միշտ մենակ։

Citylife.am- Իսկ եթե լինում են հիասթափություներ, ինչպե՞ս եք վերաբերվում։

Արման – Ինչպես ապրել եմ ուրախությունը, չի կարող լինել մեկն առանց մյուսի։ Դա է կյանքի օրենքը, և ամեն մեկիս անհատական կամքից օրենքը գրված է երկնքում։

Citylife.am- Լինու՞մ են դեպքեր, երբ մտերիմները, հարազատները, դժգոհություն  են հայտնում, որ չեք հասցնում հաճախակի հանդիպել միմյանց։

Արման – Այո։ Ես միշտ զբաղված եմ, և եթե զբաղված չեմ, ավելի զբաղված եմ։

Արման Նշանյան

Citylife.am- Անցում կանանց՝ հավերժական թեմային:

Արման Նշանյանին ինչպիսի՞ կանայք կարող են գերել և որքա՞ն կարևոր է նրա հայտնի լինելը:

Արման – Միայն բարի և իմաստուն կանայք կարող են գերել իսկական տղամարդուն։ Հայտնի լինելը ցավոք դարձել է հիվանդություն, որը բնաջնջում է երիտասարդության <<ես>>-ը՝ փոխարինելով ժամանակավոր և հեռավոր պատրանքով։

Citylife.am- Ասում են՝ կինն ամենաթույլն է, երբ սիրում է, իսկ ամենաուժեղն է, երբ սիրված է , իսկ ի՞նչն է Ձեզ էլ ավելի ուժեղ դարձնում, սիրված լինե՞լը, թե՞…

Արման – Սերը չունի դատողություն, պլյուս կամ մինուս: Սերը կարող է լինել, երբ մինուսը պլյուսի մեջ է։

Citylife.am- Շատ կանայք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ուշադրություն գրավեն ու արժանանան տղամարդկանց բարեհաճությանը այն միակին գտնելու և միասին ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու համար: Կառանձնացնե՞ք կանաց բնավորության այն գծերը, որոնք ոչ մի ձև չեն կարող ընկալվել ձեր կողմից:

Արման – Կախված է օրվա տրամադրությունից:

Citylife.am- Սիրում ե՞ք խենթ կանանց…

Արման – Բոլորս էլ խենթ ենք,  եթե համաձայնվել ենք վերածնվել։

Citylife.am- Արմա՛ն, մեկ անուցում  ևս…

Նախ շնորհավորում ենք սենատորի կողմից նախագծի սերտիֆիկատ ստանալու համար։Եվ որքան տեղեկացված ենք Ձեր իսկ հրավերով Երևանի երաժշտական դպրոցի սաներըմեկնել են հյուրախաղերի Լոս Անջելես և ներկայացրել են «Անուշ» օպերան։ Պատմեք միփոքր այն մասին, թե ինչպես ներկայացան երեխաները և արդյո՞ք արդարացրին Ձերսպասելիքները։

Արման – Այո։ Երևանի Ա․ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներից 13 մենակատար հրավիրեցինք ԱՄՆ «Անուշ» օպերան ներկայացնելու համար։ Նախագիծը ինձ ծանոթացրեց մի հրաշալի կին, ում անունն է Սիրվարդ Կավուկջյան։ Մենք երկուսով կազմակերպեցինք երաժշտական դպրոցի սաների հյուրախաղերը Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում, որտեղ նրանք փայլուն երգեցին, որի արդյունքն էր 3 օրվա համերգային  լեփլեցուն դահլիճը։ Երեխաների հետ ԱՄՆ էին եկել դպրոցի տնօրենը`  տիկին Անահիտ Գևորգյանը, գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Գոշ Սարգսյանը, նախագծի հեղինակ և վոկալի դասղեկ Շաքե Աշչյանը, դաշնակահարուհի Քնարիկ Վարդանյանը և Հ. Թումանյանի դերում՝ Արթուր Բաբայանը։ Այս նվիրյալ արվեստագետները հրաշալի և անշահախնդիր աշխատանք են տարել երեխաների հետ։

Citylife.am- Ինչպիսի՞ն էր համայքի արձագանքը, տպավորությունները:

Արման –«Անուշ օպերան մանուկների աչքերով» նախագծի մասին մինչ այսօր խոսվում է ամբողջ   Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից ՝ որպես հրաշալի երևույթ։  Հայ ազգն ունի տաղանդավոր երեխաներ և երիտասարդներ։

Հայ մշակույթը թուրքական երաժշտություն չէ՝ կիսահայկական բառերով, կամ տափակ և պրիմիտիվ կենցաղային հումորը չԷ, որը զարգացնում է երեխաների և երիտասարդների կենդանական բնազդները հոգևորի փոխարեն։ Իսկ այս երեխաները իրենց մաքուր, մանկական սրտերով ու անաղարտ երգեցողությամբ այնպես ներկայացրեցին Տիգրանյանին և Թումանյանին, որ երբևիցե ներկայացված չէր  եղել։ Սա է մեր «հակաթույնը», մեր բարձր և իրական մշակույթի պահապանը։

Citylife.am- Արմա՛ն, Ձեր տպավորոևթյուններից և հիացմունքից կարելի է կարծել,  գտել եք հայկական մշակութային արժեքների պահպանման ևս մի ուղի: Իսկ ովքե՞ր են Ձեզ օգնում, կա՞ն աջակիցներ:

Արման– Իմ ու Սիրվարդ Կավուկջյանի այս հրավերքը հենց այդ նպատակով էր՝ հայ մշակութային իրական արժեքների պահպանումը:  Ծրագրի իրականացման և մեր՝ կազմակերպիչներիս, նախաձեռնողներիս կողքին ամուր կանգնած էր Արևմտյան Ամերիկայի թեմի  Առաջնորդարանը` արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի գլխավորությամբ։ Համազգայինի Անի պարային խումբը, ISM-ի նվագախումբը և 40 հոգուց բաղկացած ամերիկահայ երեխաների երգչախումբը։ Կարևոր է նշել, որ համերգի ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանի հաշմանդամ երեխաներին և ազատամարտիկների ընտանիքներին։

Citylife.am-Արմա՛ն,  հաջողություն ենք մաղթում հայկական երգարվեստի ոլորտում  և մշակութային նորանոր նախաձեռնությունների իրականացման գործում:

Արման–Մենք ոչ առաջինն ենք և ոչ վերջին կազմակերպությունը, որը նախագծում է նման հյուրախաղեր։  Շատ շատերն են հյուրախաղերով եկել ԱՄՆ  ու բարձարաճաշակ արվեստ ցուցադրել: Իմ կարծիքով՝ հայկական մշակույթը՝ մասնավորապես օպերային արվեստը ներկայացնող նման նախագծեր պետք է շատ  նախաձեռնել, ժողովուրդը հոգնել է միանման շոուներից, կլկլոցներից և պոռտապարերից։

Citylife.am- Արմա՛ն, շնորհակալ եմ Ձեզ ինքնատիպ և անկեղծ  հարցազրույցի համար…

Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի