Եգիպտական դատարանը 20 մարդու մահապատժի է դատապարտել ոստիկանների սպանության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական դատարանը կիրակի հաստատել է 20 մարդու նկատմամբ սահմանված մահապատիժը, որոնք դատապարտվել են 2013-ին ռազմական հեղափոխության բռնկումից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանների սպանության համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս վճիռը կարող է ևս մեկ անգամ բողոքարկվել: Գործով մեղադրյալ է անցնում 156 մարդ, որոնց մեծ մասի համար երկարամյա ազատազրկում է սահմանվել: Դատական գործն ստացել է «Կիրդասա միջադեպ» անվանումը` ըստ «Մուսուլման եղբայրներ» շարժման հսկողության տակ գտնվող թաղամասի անվանման, որտեղ տեղի է ունեցել ոստիկանների սպանությունը:
Իսլամիստ զինյալները նռնակներ էին նետել Գիզա նահանգի Կիրդասա ոստիկանական բաժանմունքի ուղղությամբ 2013-ի օգոստոսին:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



