Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր
ՍՊՈՐՏԿոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում հաղթեց Պորտուգալիայի հավաքականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղում մրցում էին Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգաիայի հավաքականը և Մեքսիկայի ընտրանին: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Նետուն: Խաղի ավելացված րոպեներին Պեպեն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1:1: Լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին մեքսիկացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Անդրիան Սիլվան՝ 1:2: Պորտուգալիան դարձավ բրոնզե մեդալակիր:
Կոնֆեդերացիանեի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա հուլիսի 2-ին Երևանի ժամանակով 22:00-ին: Կրցեն Չիլիի և Գերմանիայի թիմերը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



