Գերմանիան 2017-ին սպառած էլեկտրաէներգիայի 35 %-ն ստացել է վերականգնվող աղբյուրներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան 2017-ի առաջին կիսամյակում օգտագործված էլեկտրաէներգիայի 35 տոկոսն ստացել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 33 տոկոս:
Ինչպես նշում է Business Insider-ը, Գերմանիան մտադիր է աստիճանաբար դադարեցնել իր ատոմակայանների աշխատանքը մինչև 2022 թվականը: Վերջին երկու տասնամյակում երկրում բարձրացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մակարդակը:
Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում որոշակի արևային և քամոտ օրերին Գերմանիան սպառած էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստացել է վերականգնվող աղբյուրների շնորհիվ:
Գերմանիայի կառավարությունը խոստացել է մինչև 2050 թվականն անցում կատարել դեկարբոնացված տնտեսության` սպառվող էլեկտրաէներգիայի 85 տոկոսը ստանալով վերականգնվող աղբյուրներից:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



