Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էլի են նման դեպքեր եղել, բայց փոխհատուցում չի տրվել». Սյունիքի՝ կարկուտից տուժած գյուղերում կառավարությունից ակնկալիք չունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 29-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով գյուղի 190 տնտեսություն վնասվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը:

«Տուժել են  հացահատիկային, բանջարաբոստանային ցանքատարածությունները, ընկույզի բերքը, ծիրանի, բայց ի՞նչ անի գյուղացին, փորձանք է,  եղել է։ Հիմա դաշտում ենք, մարզային հանձնաժողով է ձևավորվել, վնասների չափը ճշտվում է, կուղարկվի հանրապետական հանձնաժողովին։ Կտան փոխհատուցում՝ լավ, չեն տա՝ ի՞նչ անեք, ի՞նչ պահանջենք, թող սնարյադ առնեն զինվորի համար։ Հիմա որ սկսենք պահանջել, կասեն՝ կարկուտի մեղավորը կառավարությո՞ւն է»,-ընդգծեց նա:

Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տուժել է գյուղի 525 տնտեսություն՝ ամբողջ գյուղը:

«Բանջարաբոստանային կուլտուրաները վնասվել են 80 տոկոսով, 50 տոկոսով` կարտոֆիլը, միրգը` 80 տոկոսով, ողջ գյուղմթերք տուժել է, հիմա   հաշվարկներ են արվում: Գյուղացիների 90 տոկոսը գյուղատնտեսական վարկեր ունի, ոնց են մարելու` չգիտենք, փոխհատուցման ակնկալիք էլ չկա: Էլի են նման դեպքեր եղել, վնասի չափերը ճշտվել են, բայց փոխհատուցում չի տրվել»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում հունիսի 29-ին՝ ժամը 16.20-ից 17.00-ն տեղի ունեցած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով վնաս է հասցվել մարզի 20-ից ավել բնակավայրի  բնակավայրերի՝ Սիսիան, Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լոր, Նորավան, Շաղաթ, Շաքի, Որոտան, Վաղատին, Տոլորս, Ույծ, Մուծք, Աշոտավան, Աղվանի, Տանձատափ, Լծեն:

Զգալի տուժել են գյուղատնտեսական ցանքատարածությունները (հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաները, այգիները, խոտհարքը), վնաս է հասցվել համայնքային ենթակառուցվածքներին, ջրով ողողվել են անհատական բնակելի և հասարակական շինությունների նկուղային հարկերը: 

Հիշեցնենք նաև, որ Սյունիքի մարզում հունիսի 1-ին ևս կարկուտի պատճառով մի շարք գյուղեր տուժել էին՝ Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս և այլ համայնքներ:

Tert.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը հիշեցրեց, որ տուժել էր գյուղի 450 տնտեսություն , վնասների չափի մասին մարզպետարանին, կառավարությանը արձանագրություն էին ներկայացրել, բայց մինչ հիմա փոխհատուցման մասին խոսք չկա, իսկ գյուղացիներն էլ չեն կարողանում մարել գյուղատնտեսական  վարկերն ու հարկերը:

 

Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան