Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 2-ին Ստամբուլում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասի հաղորդվում է թուրք նախագահի կայքում:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին «Թարաբյա» պալատում», - ասվում է հաղորդագրության մեջ: Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Մի շարք լրատվամիջոցներ այս հանդիպումը նախապատրաստական են անվանում՝ Համբուրգում «Մեծ քսանյակի» ամենամյա գագաթնաժողովում թուրք առաջնորդի և նրա ռուս պաշտոնակցի` Վլադիմիր Պուտինի հանդիպմանն ընդառաջ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին հեռախոսազրույց է կայացել Պուտինի և Էրդողանի միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի ճգնաժամը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



