Երիտասարդ հունահռոմեական ըմբիշներն այսօր մեդալ չնվաճեցին
ՍՊՈՐՏԴորտմունդում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ են մտել Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) և Դավիթ Օվասապյանը (120 կգ): Հայ ըմբիշներին այսօր չի հաջողվել մեդալներ նվաճել,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հախոյանը հնարավորություն ուներ պայքարել բրոնզի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջել է ռումինացի Ռազվան Առնաուտին: Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտել է մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) և Մալխաս Ամոյանը (74 կգ):
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



