Չելյաբինսկի մարզի լճում զոհվածների թիվը հասել Է վեցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉելյաբինսի մարզի լճում վեց մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել Է նավակը: Հուլիսի 3-ին այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել Էր չորս չորս զոհվածների մասին:
«Մեր տվյալներով՝ վեց խեղդվածներին եւ մեկ հոգու տակավին փնտրում են»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ չորս երեխաներով եւ մեկ չափահասով մակույկը , որը հուլիսի 2-ի երեկոյան շրջվել Է Չելյաբինսկի մարզի Մաքսիմ ջրամբարում, եղել Է գերբեռնված: ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ջրամբարի խորությունը 1,5-ից մինչեւ 6 մետր Է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



