Մահվան Գետ. Պիլկոմայո գետը վերածվել է կենդանիների գերեզմանատան (լուսանկարներ)
ԼԱՅՖՊիլկոմայո գետը, որը գտնվում է Պարագվայի և Արգենտինայի սահմանին, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամենախոշոր երաշտից հետո ցամաքել է: Ծարավի են մատնվել ոչ միայն երկրի բնակիչները, այլև մերձակայքում ապրող կենդանիները, որոնք պարզապես սատկել են խմելու ջրի բացակայության պատճառով:


Պիլկոմայո գետում բնակվում էին տարբեր կենդանի արարածներ` ձկներ, կայմաններ ու թռչուններ: Սակայն վերջին երաշտից հետո այն վերածվեց կենդանիների գերեզմանոցի:






Երաշտի պատճառով սատկել են նաև մերձակայքում գտնվող փոքրիկ ֆերմաների հարյուրավոր կովեր, որոնց տերերը հնարավորություն չեն ունեցել ջրհորներ փորելու և ջուր հայթայթելու համար:


Ինչպես տեղեկացնում է Big Picture-ը, մի խումբ կամավորներ սոցցանցերի միջոցով փորձել են փրկության գործողություն կազմակերպել կամ կենդանիներին մեքենաներով տեղափոխել արհեստական լճեր: Սակայն ոչ միշտ է, որ նրանց նախաձեռնությունը հաջողությամբ է ավարտվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



