Ռուսական «Ձայն»-ի մասնակիցը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել
ԼԱՅՖՌուսական «Ձայն»-ի հինգերորդ եթերաշրջանի մասնակից Վլադի Բլայբերգը վթարային վայրէջքի ժամանակ ինքնաթիռում համերգ է կազմակերպել։ Այս մասին գրում է Life.ru-ն։ Երգիչը Մոսկվա-Բաթումի չվերթի անձնակազմին օգնել է Մինվոդիում վթարային վայրէջքի ժամանակ հանգստացնել ուղեւորներին։
Օդաչուներն ինքնաթիռի համակարգերի աշխատանքի խափանում են արձանագրել, երբ օդանավը Ստավրոպոլի երկրամասի երկնքում է եղել։ Վթարային վայրէջքի ժամանակ, որպեսզի ուղեւորները չնյարդայնանան, անձնակազմի հրամանատարը երգչին թույլ է տվել օգտվել ռադիոկապից եւ մի քանի հիթ կատարել։ Սկզբում ուղեւորները զարմացել են, սակայն հետո սկսել են ձայնակցել Բլայբերգին։
Ի դեպ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



