Վերա Բրեժնեւան քույրերի հետ լուսանկար է հրապարակել եւ իրենց «ռուսական Քարդաշյաններ» կոչել
ԼԱՅՖ
Վերա Բրեժնեւան որոշել է Instagram -ի իր բաժանորդներին ներկայացնել քույրերին՝ Վիկտորիային եւ Անաստասիային: Հայտնի երգչուհու ավելի քան 8 մլն բաժանորդները սկսել են քննարկել քույրերի գեղեցկությունը:

Բրեժնեւան լուսանկարը (որում չկա Վերայի ավագ քույրը՝ Գալինին, բայց նա եւ Վերայի մայրը գլխավոր լուսանկարում են) մակագրել է այսպես.
«Երեք քույրեր` պատուհանի տակ...»,- գրել է նա՝ հավելելով #рашнкардашн հեշթեգը:
Հայտնի չէ, թե Քարդաշյան քույրերին ուղղված ակնարկը որքանով է տեղին այս դեպքում, բայց Վերան ավելի լավ գիտի:
Նշենք, որ Անաստասիան եւ Վիկտորիան երկվորյակ են: Ի դեպ, Վիկտորիան հայտնի պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոյի կինն է: Զույգը որդի եւ դուստր ունի՝ Միխայիլն ու Ալեքսանդրան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



