Հանրահայտ Արկադի Վոլոդոսի դաշնամուրը կհնչի «Արամ Խաչատրյան» համերգասրահում
ՄՇԱԿՈՒՅԹ«Երևանյան հեռանկարներ» հեղինակավոր փառատոնի շրջանակում հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի իրադարձային համերգներից մեկը. առաջին անգամ Երևան և ողջ տարածաշրջան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Գերաստղն այն երաժիշտներից է, ով փոքրաթիվ համերգներ է նվագում տարվա ընթացքում՝ հակառակ այն անվերջ հետաքրքրության, որ ունեն նրա հանդեպ աշխարհի առաջատար փառատոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 3-ին կայանալիք բացառիկ մենահամերգին վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները: Նրա հետ Երևան է ժամանում «Ստեյնվեյ ընդ Սանս» ընկերության հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի «Արամ Խաչատրյան» համերգասրահի ռոյալը` Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



