Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանը կարող է հարմար հարթակ դառնալ ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորման համար. Էսհաղ Ջահանգիրի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հոկտեմբերի 15-ին մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավÕ �րապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ հայ-իրանական գործարար համաժողովի բոլոր կազմակերպիչներին և հյուրերին: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական համագործակցությունը, որը հիմնված է դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա: Վստահ եմ՝ տարածաշրջանում ստեղծված քաղաքական նոր իրավիճակն էլ ավելի կնպաստի հայ-իրանական հարաբերությունների նոր փուլ թևակոխման գործընթացին: Տնտեսական համագործակցության ակտիվացման լավագույն միջոցներից է այսօրվա գործարար համաժողովի անցկացումը, ինչը հնարավորություն Õ �ընձեռի Հայաստանի և Իրանի գործարարներին ծանոթանալու միմյանց երկրների տնտեսությանը, ներդրումային հնարավորություններին և հաստատելու գործարար կապեր տնտեսության ամենատարբեր ոլորտներում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնց արդյունքներն ակնհայտ են: Դրա մասին են վկայում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշային ցուցանիշները: Այսօր Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատութÕ �ան և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով: Համաձայն Համաշխարհային բանկի` «Գործարարությամբ զբաղվելը 2015» վարկանիշային զեկույցի՝ Հայաստանն զբաղեցնում է 45-րդ տեղը 189 երկրների շարքում: 

Հայաստանի Հանրապետությունը վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ: Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով առանց մաքսային ձևակերպումների և այլ վարչարարական խոչընդոտների կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մոտ 170 միլիոնանոց սպառողական շուկա: Ունենք ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրներÕ « մեծամասնության հետ: Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա:

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվում է նույնիսկ ավելի արտոնյալ՝ GSP+ կոչվող առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը Եվրամիության անդամ 28 երկիր՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Հայաստանում գործունեություն ծավալելով` վերոնշյալ արտոնյալ ռեժիմներից կարող են օգտվել նաև իրանցի մեր գործընկերները: Ակտիվորեն համագործակցում ենք նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, որոնց հետ առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է:

Համագործակցության հարթակ կարող են դառնալ նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: Երկրում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ, որոնցից մեկն ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման, մյուսը` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ուղղվածություն: Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից:

Հայաստանում ներդրումներ կատարելու օգտին է խոսում նաև մեր երկրում որակյալ և կրթված աշխատուժի առկայությունը, որը ճկուն է ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով: Վերջին տարիներին մեր տնտեսության մեջ աճի տեմպեր ենք գրանցում հատկապես գիտելիքահեն ոլորտներում, որոնցից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, բժշկությունը, զարգանում է ֆինանսաբանկային համակարգը, ինչպես նաև ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, հանքաարդյունաբերությունը, զբոսաշրջությունը, սննդի վերամշակման և այլ ոլորտներ: Իրանցի գործ արարների համար կարող է հետաքրքիր լինել համագործակցությունը զբոսաշրջության, տեքստիլի, մշակող արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում: Այս ամենը խոսում է ներդրումային, առևտրային և գործարար բազմաթիվ հնարավորությունների մասին:

Մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով ռազմավարական նշանակություն ունի երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացումը, և այս առումով խիստ կարևոր են ինչպես արդեն մեկնարկած Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, այնպես էլ Հայաստան-Իրան երկաթգծի  կառուցման նախագիծը:

Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկայի բնագավառի մեր համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերին: Վստահ եմ՝ այս ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին մեր ինտեգրման գործընթացին: 

Լիահույս եմ՝ այս համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափերով: Երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ` «գործարարի կարիքների վրա հիմնված» մոտեցում: Հավելեմ, որ մոտ մեկ ամսից հայ-իրանական գործարար համաժողով ենք նախատեսում նաև Թեհրանում, որին մասնակցելու մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Հայաստանի գործարար հատվածը»:

ՀՀ վարչապետը հաջող և արդյունավետ ընթացք է մաղթել համաժողովի աշխատանքներին:

Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Իրանի Իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: «Չափազանց ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկա գտնվելու Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Երկու հարևան երկրները՝ Իրանը և Հայաստանը, ունեն պատմական անցյալ և օրինակելի փոխհարաբերություններ, մշակութային ու քաղաքական հարաբերությունների լայն շրջանակ, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրապնդվել: Իրանահայերն իրենց նպաստն են բերում Իրանի առաջընթացին, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով», - ասել է ԻԻՀ առաջին փոխնախագահը:

Պարոն Ջահանգիրին ընդգծել է, որ անհրաժեշտ է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական ու մշակութային երկխոսության բարձր մակարդակին հասցնել նաև զարգացման մեծ ներուժ ունեցող առևտրատնտեսական համագործակցությունը: Այս համատեքստում նա կարևորել է հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը լավ առիթ է երկկողմ տնտեսական հնարավորություններին ծանոթանալու և առևտրատնտեսական կապերը խթանելու համար: Էսհաղ Ջահանգիրին կարևորել է համատեղ ջանքերի գործադրումը՝ գոյություն ունեցող խնդիրները քննարկելու առումով. «Այս ուղղությամբ կարևոր է, որ մենք կարո ղանանք մի շարք  հուշագրեր ստորագրել, որոնց թվում է նաև արտոնյալ սակագների պայմանագիրը»:

Պարոն Ջահանգիրին նշել է, որ իրանական կողմի աջակցությամբ հաջողությամբ շարունակվում է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որտեղ որոշ դժվարություններ կային, և ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում կայացած երկկողմ բանակցությունների արդյունքում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Էսհաղ Ջահանգիրին համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրանք ավարտին կհասցվեն: 

ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությանը՝ նշելով, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ դառնալ ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորման և համագործակցության զարգացման համար: Ներդրումային ծրագրերի իրականացման առումով նա նաև կարևորել է ազատ տնտեսական գոտիների առկայությունը:

Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ Իրանում անցկացվելիք երկկողմ գործարար համաժողովը ևս կնպաստի հայ և իրանցի գործարարների միջև մտքերի փոխանակմանը, նոր ծրագրերի նախանշմանը և տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը: Իրանի նախագահի առաջին տեղակալը հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այն հնարավորություն կտա  ցանկալի արդյունքի հասցնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը:

Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):

 

Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի