Քաղաքապետը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում պատշաճ կազմակերպել Վարդավառի տոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը հանձնարարել է նախապատրաստվել հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումներին և կազմակերպել տոնական դրոշակազարդարման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի մշակույթի, կոմունալ տնտեսության, բարեկարգման վարչություններին, «Ջրային կառույցներ» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին էլ հանձնարարվել է Արարատյան Հայրապետական Թեմի հետ համատեղ հուլիսի 23-ին վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և պատշաճ անցկացնել Վարդավառի տոնը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



