Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերը դեպի մասնագիտությունդ, և ինչ-որ բան անելու ցանկությունը, հաղթահարում է ցանկացած դժվարություն. Արթուր Պետրոսյան

ԼԱՅՖ

Citylife.am- Արթուր, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք ձեր կյանքը  կապել թատրոնին:

Արթուր- Կարելի է ասել՝ պատահական: Թատրոնի հանդեպ հետաքրքրություն միշտ եմ ունեցել. այն ինձ ձգում էր:

Citylife.am- Ձեր ընտանիքում եղե՞լ են դերասաններ:

Արթուր– Ոչ, ընտանիքում չկար մեկը,  ով արվեստի հետ ուղիղ կապ ուներ:

Citylife.am- Ինչպե՞ս սկսվեց ձեր ստեղծագործական ուղին:

Արթուր– Ինստիտուտի տարիներին, երբ ավարտում էի առաջին կուրսը: Տարվա վերջն էր, մեր ամբողջ կուրսին հնարավորություն տրվեց հանդես գալ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:Citylife.am- Արթուր, 90-ականներին դերասանի մասնագիտությունը մերժված էր՝ այդքան էլ պահանջարկ չվայելող,այսօր է՞լ է այդպես:

Արթուր– Մերժված լինելու հետ համաձայն չեմ, մարդկանց միշտ էլ գրավում, ձգում էր արվեստն ու դերասանի մասնագիտությունը: Դրա վառ ապացույցն է մարդկանց ձգտումը լինել էկրանից այն կողմ, որպես դերասան` գոնե մեկ դրվագ : Ցավոք, այսօր ինչ-ինչ առումներով շատերին հնարավորություն է ընձեռնվում հանդես գալ՝ որպես դերասան: Ստացվում է՝ հետաքրքրությունը անհամեմատ շատ է, իսկ որակը՝ նկատելիորեն շատ քիչ:

Citylife.am- Ի՞նչ զգացիք առաջին անգամ, երբ որպես դերասան հայտնվեցիք տեսախցիկի առջև: Դժվարություններ չեք ունեցել:

Արթուր- Առաջին անգամ նկարահանվել եմ գովազդում: Արտառոց ոչինչ չեմ զգացել: Այդ շրջանում կարելի է ասել չկային ֆիլմեր, սերիալներ: Տեղական գովազդն էլ նոր սկսել էր զարգանալ: Դժվարություններ, իհարկե, եղել են և կլինեն, բայց սերը դեպի մասնագիտությունդ և ինչ-որ բան անելու ցանկությունը, հաղթահարում է ցանկացած դժվարություն: Զգացողությունները փոխվում են, երբ օրերից մի օր, արթնանալով տեսնում ես, որ մարդկանց ուշադրության կենտրոնում ես: Մարդիկ անսովոր կերպով քեզ են նայում (ժպտում է): Աստիճանաբար սկսում ես հարմարվել նոր կարգավիճակիդ:Citylife.am- Ինչպե՞ս ստացաք առաջին դերը, հիշու՞մ եք:

Արթուր- Առաջին դերս թատրոնում ստացել եմ Լևոն Շանթի <<Հին Աստվածները>> ներկայացման ժամանակ՝ ամբողջ կուրսով ընդգրկված էինք մասայական տեսարաններում: Երբ ընթանում էր հերթական փորձը, Վ.Շահվերդյանը ինձ բեմ կանչելով,  շնորհակալական խոսքեր է ասում, անակնկալ կերպով հայտնում ներկայացման մեջ իմ դերակատարման մասին՝ Զաքարիա վանականի կերպարը պետք է մարմնավորեի: Գովեստի խոսքերն անսպասելի էին և շատ ոգևորող:

Citylife.am- Հանուն ինչի՞ եք պատրաստ թողնել ձեր մասնագիտությունը:

Արթուր- Անկեղծ ասաց չեմ մտածել այդ մասին: Երկընտրանքի առաջ կանգնելու հնարավորություն չեմ ունեցել` մասնագիտությու՞նս, թե՞ որևէ այլ բան: Հուսամ՝ նման <<հնարավորություն>> ոչ ոք չի ընձեռնի ինձ:

Citylife.am- Ամենաշատը մանկությա՞ն, թե՞ պատանեկության հիշողություններն եք փայփայում:

Արթուր- Մանկությունից շատ քիչ բաներ եմ հիշում, բայց այն անցել է բավականին հագեցած և մանկական: Իսկ  պատանեկությանս հուշերը վառ են, այնտեղ էլ ձևավորվել եմ:

Citylife.am- Ունե՞ք ընկերներ, որոնց մանկուց եք ճանաչում:

Արթուր- Այո՛, ընկերներիս մեծ մասը մանկուց ինձ հետ են: Մենք շատ մտերիմ ենք:Citylife.am- Այսօրվա երիտասարդության մեջ կա միտում, որ ձեզ ուրախացնում է:

Արթուր– Ի տարբերություն շատերի, ես բավականին բարձր կարծիք ունեմ այսօրվա սերնդի մասին: Շատ խելացի են, ճկուն մտածելակերպով, համարձակ, նպատակասլաց, ուժեղ, գեղեցիկ: Հարկ եղած դեպքում կարողանում են ապացուցել, որ իրենք էլ ոչ պակաս կարող են դիմանալ փորձություններին, որի միջով անցնում են ավելի հասուն մարդիկ և նայելով երիտասարդներին ասում են` «ես ի՞նչ սերունդա , մենք ուրիշ էինք:Մեն՜ք,մեն՜ք,մեն՜ք… »: Ի դեպ մենք ու մեր ժամանակները ասողներ միշտ էլ կլինեն, ամբողջ խնդիրը նա է, որ ամեն բանի պետք է նայել իր ժամանակի մեջ և իր չափորոշիչներին համաձայն: Այնպես որ հիացած եմ աճող սերնդով:

Citylife.am- Ձեզ ավելի հօգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն:

Արթուր– Երկուսն էլ սիրում եմ, բայց միանշանակ թատրոնը` այն իր մեջ ունի կենդանի շփում, շունչ, որ ոչ մի այլ բանի հետ չես փոխի:

Citylife.am- Վերջերս ավարտվեց <<Քավարան>>հերուստասերիալը, որտեղ մարմնավորում էիք մի մարդու, ով ոչնից չեր վախենում, ոչինչ չուներ կորցնելու: Ինչպե՞ս ստացաք առաջարկը: Ձեր խաղացած դերերը մի՞շտ են բացասական:

Արթուր– Գիտեք, ես էլ եմ արդեն սկսել մտածել ինչու՞ է այդպես: Գիտակցում եմ՝ բացասական կերպարի դժվարություններն ու հետաքրքրությունները, բայց չէի ցանկանա՝ ստացվեր այնպես, թե միշտ բացասական կերպար պիտի մարմնավորեմ: Ամեն դեպքում միշտ պատրաստ եմ՝ նոր, բարդ և հետաքրքիր առաջարկների:Բլից հարցեր

Ծննդավայրը- Երևան

Մանկության ամենավառ հիշողությունը– Իմ անչափ երազկոտությունը, որն ինձ այդպես էլ չի լքում:

Ձեր առաջին բառը- Չեմ հիշում, երևի մամա:

Ձեր առաջին բացահայտումը– Որ ինչ որ բան այն չի այս կյանքում:

Ձեր առաջին սերն ու հիասթափությունը- Դրանք շատ էին: Փոքր տարիքում միշտ սիրահարված էի տարիքով մեծ աղջիկներին, ովքեր անհասանելի էին, անգամ ուսուցիչներիցս մի քանիսին: Դասերի ընթացքում հիացած նայում էի նրանց, ու հաշվում օրերը, թե մյուս դասը երբ է գալու: (Ժպտում է)

Ձեր ամենասիրած վայրը– Տունը, որտեղ մեծացել եմ և ապրում եմ այժմ:

Ուտեստ, որն ամենաշատն եք սիրում– Մանկուց սպիտակաձավարն (манная каша) ինձ համար անփոխարինելի է:

Արարք, որը երբեք չեիք անի– Միշտ խուսափել եմ ստից` իր բոլոր դսևորումներով: Իսկ թե ինչ չեմ անի, դա երբեք չգիտեմ:

Հաջողություների ձեր ամենամեծ գրավականը– Ինձ, ցավոք, հաջողակ չեմ համարում, իսկ ինչին որ հասել եմ, դա միայն ձգտելու, համբերատարության, աշխատանքի շնորհիվ է:

Մարդ, ով փոխեց Ձեզ– Երբեք չեմ դադարում զարմանալ: Ինձ միշտ զարմացնում են մարդիկ և՛ լավ, և՛ վատ առումներով, և հենց նրանք էլ ինձ փոխում են, ավելի զգոն պահում:

Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում