Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ցավ ապրեցի, բայց միևնույն ժամանակ անչափ հպարտացա. Նիկոլայ Եղիազարյան

ԼԱՅՖ

Citylife.am– Կոլյա՛,  ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստասերիալներում:

Կոլյա– Ուսանողական տարիներին` առաջին կուրսում, «Արմենիա» հեռուստաընկերությունով Դիանա Գրիգորյանի «Շփացած խելագարները» սերիալում մարմնավորեցի Պաշի կերպարը՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական:  Կերպարներս  քննարկվեցին շատ շատերի կողմից: Մինչև այսօր շատերն են ինձ դիմում Պաշ: Ընթացքում եղան շատ կերպարներ, բայց Պաշի կերպարը կնքվեց, մնաց և մնում է մինչև այսօր: Դրան հաջորդեց «Դիմականհանդեսը»,  որտեղ խաղում էի Սոս Շառաֆյանի կերպարը, որն իմ ամենասիրելի կերպարներից մեկն է եղել: Միշտ առանձնացնում եմ մյուս կերպարներից և, անկեղծ ասած, կարոտում եմ այդ կերպարը. այնքա ՜ն հարազատ դարձավ: Եթե հիմա  խաղայի այդ կերպարը,  շատ ավելի ուրիշ ձև կխաղայի.  շատ ասելիք կար այդ կերպարում: Դրան հաջորդեց  «Դժվար ապրուստը», որտեղ խաղում էի Ֆելոյի կերպարը. պապ ու թոռ հարաբերություները, որը մնաց ժողովրդի մեջ,  պապի ու թոռան մեծ սերը,  մեծին հարգելը,  գնահատելը,  արժևորելը:  ժողովուրդն էլ էր ասում՝ «Էտ պապուդ ոնց ես սիրում, հարգում. օրինակելի պապ ու թոռ եք»: Կերպարներս այնքան հետաքրքիր են, որ ես եմ իմ կերպարներից ինչ-որ բան սովորել և տվել եմ ինքս: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Շատ սխալ կլինի ասել՝ փորձեցի ստացվեց:  Նպատակս  էր դառնալ դերասան: Ես գնահատում եմ իմ մասնագիտությունը: Շատ մեծ պարտավորությամբ եմ մոտենում դերասանի մասնագիտությանը:
Ինձ համար ուժ է, արվեստի լույս է իմ ամենա-ամենա Խորեն Աբրահամյանը: Ես շատ եմ սիրում Խորեն Աբրահամյանին, իմ սենյակում ամբողջը նրա նկարներն են: Արվեստում ինձ համար առանձնահատուկ տեղ է ունեցէլ Խորեն Աբրահամյանը, նրա թողած ժառանգությունը, միշտ ոգեշնչվել եմ նրա կերպարներով, ֆիլմերով, այն ամենով, ինչ նա ստեղծագործել և թողել է հետագա սերունդներին սովորեցնելու համար: Խորեն Աբրահամյանին սիրելով, գնահատելով, արժևորելով՝ հասկացել եմ մի բան՝ պարտադիր չէ ապրել արժեքների ժամանակաշրջանում և նոր նրա գնահատել և սիրել: Խորեն Աբրահամյանի հանդեպ իմ սերը այնքան մեծ է, որ իմ տան մեջ Խորեն Աբրահամյանը ուհի իր անկյունը և հատկապես այդ անկյունը, իմ աչքի առաջ լինելով, ես չեմ կարող մատների արանքով նայել այդ մասնագիտությանը:Citylife.am- Եթե դերասան չլինեիք, ապա …

Կոլյա– Եթե դերասան չլինեի,  ինչ էլ որ լինեի, չէի զբաղվի ուրիշի գործով, ինչպես շատերն են անում: Ես իմ գործն եմ անում և կցանկանայի, որ բոլորն էլ զբաղվեին իրենց գործով: Շատ վատ է, երբ չես զբաղվում քո գործով, այլ զբաղվում ես մեկ ուրիշի գործով. արդեն ընթացքում ամեն ինչ խառնվում է,  մեկը մյուսի ճագատագրով է ապրում, ինչի պատճառով էլ շատ բան կարող է չստացվել:  Բացարձակ չեմ հիասթափվել,  չնայած պատճառները շատ-շատ են եղել: Եղել է, որ ցավ եմ ապրել, բայց չեմ կոտրվել:Citylife.am- Ըստ ձեզ  դերասանի կարևոր հատկանիշները որո՞նք են:

Կոլյա– Միանշանակ ճաշակը, ինչպես նաև մտածելակերպը: Դերասանին գեղեցիկ է դարձնում մտածելը: Ճաշակ պետք է լինի, խոսք, կեցվածք: Citylife.am- Որո ՞ նք են դերասան լինելու լավ և վատ կողմերը:

Կոլյա– Ամեն բան ունի իր լավ և վատ կողմերը՝ նայած ինչպես ես մոտենում: Իմ կերպարները բացասական են եղել և շատ է եղել, երբ դրսում անիծել են ինձ՝ <<Չե՞ս վախենում մեղքի տակ ընկնես>>:  Մի անգամ Պուշկինի անվան դպրոցի կողքով անցնում էի,  նույն պահին տատ և թոռ  էին անցնում,  թոռն ասաց` <<Տատի՛, տատի՛, Պաշը, տատն էլ ասաց՝ վայ թաղե՛մ դրան>>: Չեմ կարծում դա վատ է, դա լավ է, ստացված է, հաջողված:

Citylife.am-Ինչո՞վ եք տարբերվում դուք մյուս դերասաններից:

Կոլյա– Տարբերվելը լավ բան է: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր տարբերվում են,  կարողանում են ներկայանալ յուրովի:Իմ կարծիքով խաղալով բացասական դերը նույն բեմում, շատ հետաքրքիր է և գնահատելի այն փաստը, որ դերասանը կարող է տարբերվել և խաղալ: Եթե ես այսօր առաջարկ ստանամ՝ բացասական կամ դրական դերեր կերտելու, ես միանշանակ կընտրեմ բացասականը, քանի որ այն ավելի խորն է, շատ բան կա ասելու, շատ խաղ կա: Citylife.am- Այժմ խաղու՞մ եք ինչ որ տեղ:

Կոլյա– Այո՛, խաղում եմ «Ճագատագիր» հեռուստասերիալում (սցենարիստ Դիանա Մարդանյան)՝ մարմնավորելով Գևորգի կերպարը: Խաղում եմ բացասական դեր.  կյանքն է ստիպել Գևորգին լինել բացասական՝ լցված վրեժով: Հեռարձակումը Ամերիկայում է՝ «Shant artov»-ով, հուսանք՝ մեր հեռուստաալիքներով նույնպես կցուցադրվի: Հիմա զբաղվածություն կա, բայց սպասում եմ նոր առաջարկների, որոնք սիրով կընդունեմ:

Citylife.am-Ինչպիսի՞ն է Կոլյան էկրանից այն կողմ:

Կոլյա– Տարբեր: Սիրում եմ կյանքը, սիրում եմ շփվել, մենակ մնալ և շատ հաճախ եմ առանձնանում: Սիրում եմ այն, ինչ կապված է արվեստի հետ: Շատ հաճախ լինում եմ Կոմոտասի անվան  պանթեոնում: Սիրում եմ անձրևոտ եղանակին լինել Մոնումենտում և նայել Երևանին:Մենք՝ հայերս, այնքան համբերատար ենք, սիրում եմ Երևանը, սիրում եմ իմ երկիրը, հպարտ եմ, որ հայ եմ: Հայն այդքան համբերատար լինելով, բայց միևնույն ժամանակ պատրաստ է շենացնել, իր կյանքը տալ հանուն իր երկրի բարեկեցության. մեկ տարի առաջ մենք դրա ականատեսը եղանք:
Մեծ ցավ էր հայ տղաների կորուստը, որոնք հերոս դարձան հանուն հայրենիքի և ապացուցեցին, որ մեր երկիրը միշտ պաշտպանված է: Տեսնելով այսօրվա երիտասարդությանը՝ պայքարելու և ստեղծագործելու հանուն վաղվա օրվա, փա՛ռք այն տղաներին, ովքեր ընկան քառօրյա պատերազմում, փա՛ռք նրանց, ովքեր կանգնած են և հսկում են մեր հողերը: Ուզում եմ առանձնացնել իմ լավագույն ընկեր Մուրադ Ջանիբեկյանին: Գրեթե յոթ տարի է, ինչ ճանաչում եմ, ճանաչելու հետ մեկտեղ այնպես տեղի ունեցավ մեր մտերմությունը, ի երջանկություն ինձ, որ բախտ ունեցա այդ հարաբերությունը պահել ամուր հիմքերի վրա և լինել նրա կողքին:Citylife.am-Կա՞ այնպիսի բան, ինչը արել եք ֆիլմում, բայց երբեք չեք անի իրականկյանքում:

Կոլյա– Սպանելը: Կերպարներումս շատ եմ դավաճանել, շատ է եղել, երբ ուրիշի երջանկությունը քանդել եմ՝ ստեղծելու համար իմը. դա ես երբեք չեմ անի իրական կյանքում:  Հիանալի բան է, երբ դերասանը ծափ է լսում:  Եթե տարիները հետ տանք, ես  կրկին կընդունվեի Թատերական ինստիտուտ՝ ընտրելով նույն մասնագիտությունը:

Citylife.am- Որո՞նք են ձեր իրականացված երազանքները:

Կոլյա– Երազել սիրում եմ, նպատակներ շատ ունեմ: Հատկապես սիրում եմ երազել, երբ մենակ եմ,  բայց ամեն օր երազանքներով չեմ ապրում: Միգուցե ես տասը տարի առաջ երազում էի դառնալ դերասան, և ինձնից հարցազրույց վերցնեին. դա կատարվել է: Երազում եմ միշտ մնալ իմ մասնագիտության մեջ: Ուզում եմ՝ հայը ապրի, ստեղծագործի, որտեղ որ լինի, առողջ լինի,  ոչ մի զոհ չլինի: Չեմ ցանկանա դատարկվի Հայաստանս. այ դա է իմ երազանքը:Citylife.am-Ամենազավեշտալի իրավիճակը, որում երբևէ հայտնվել եք:

Կոլյա– Մի օր արարաղություն ունեինք տանը: Երբ տանից դուրս էի գալիս՝ ընկերոջս տուն գնալու նպատակով, մեծ քույրս խնդրեց աղբը վերցնել ինձ հետ՝ թափելու: Ես էլ աղբը վերցնում եմ,  մտքերով ընկած, աղբը դնում եմ մեքենայիս մեջ: Այդ ժամանակ զանգում եմ ընկերոջս՝ տեսնեմ ինչ պետք է գնեմ խանութից, մտնում եմ խանութ, գնում եմ այն, ինչ պետք էր: Թե ոնց է լինում, տոպրակները խառնում եմ, և լուրջ դեմքով բարձրանում եմ ընկերոջս տուն, դնում եմ սեղանին բացում են տեսնում հետաքրքիր աղբ: Թե աղբի ո՞րն է հետաքրքիր, չգիտեմ:

Citylife.am-Ի՞նչ աշխատանք երբեք չեք կատարի:

Կոլյա– Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանք չեմ կատարի, բայց երբեք չեմ անի այնպիսի աշխատանք, որն իմը չէ:Citylife.am-Ի՞նչ տարօրինակ սովորություններ ունեք:

Կոլյա– Սիրում եմ տարօրինակ մարդկանց: Մի անգամ ընկերներով հավաքվել էինք. շատ լավ եղանակ էր,  լավ ժամանակ անցկացրինք, բոլորին ճանապարեցի և  ես էլ արդեն տուն էի ուզում գնալ: Մեքենաս կանգնեցրել էի Պռոսպեկտում,  գնում եմ, տեսնում մեքենաս տեղում չէ, քայլում եմ, ման եմ գալիս: Տեսնում եմ հեռախոսիս զանգ էր եկել և չէի տեսել, արդեն ուշ ժամ էր զանգեցի հետ այդ համարով՝ ընկերս էր, ասաց՝ Մաշտոցի փողոցի վրա է, մտածեցի ընկերոջս տեսնեմ, այդ ժամանակ հիշեցի, որ մեքենաս Մաշտոցի փողոցի վրա է: Կամ տարօրինակ չէ՞, երբ հեռախոսով երկար խոսելով  այնքան հեռու էի գնացել, որ տաքսի էի նստել՝ ետ դառնալու համար:

Citylife.am-Բացի դերասանությունից ուրիշ նախասիրություններ ունե ՞ք:

Կոլյա– Կիթառ տիրապետում եմ որոշ չափով,  սիրում եմ պատմություններ կարդալ, ֆիլմեր դիտել: Հիմա լավ ըկերներ ենք ես և Հրանտ Մաթևոսյանի եղբոր տղան՝ Վահեն, ում հետ  պետք է գնանք Ահնի ձոր:  Սիրում եմ կարդալ հետաքրքիր պատմություններ: Հայ գրողներից առանձնացնում եմ Համո Սահյանի գրականությունը, սիրում եմ կարդալ նրա գործերից և լինում են դեպքեր, երբ միջոցառումների ժամանակ, ընկերական շրջապատում ընթերցում եմ բոլորի համար: Ես սիրում եմ արվեստը. այն այնքա՜ն մաքրող է, այնքա՜ն ճիշտ: Սիրում եմ նաև ինձ քննադատողներին, բայց առողջ քննադատողներին:Citylife.am-Կա՞ այնպիսի բան, ինչի մասին կցանկանայիք խոսել:

Կոլյա– Խոսելու փոխարեն գործել, հետաքրքիր առաջարկներ ունենալ մասնագիտության մեջ:

 

Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա Սողոմոնյան